Բաժիններ՝

Անդրանիկ Կարապետյանը վիրահատությունից հետո արդեն Հայաստանում է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը վիրահատությունից հետո արդեն գտնվում է Երևանում: Այս մասին հայտնել է ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Անդրանիկն արդեն Երևանում է: Ծանր վիրահատության է ենթարկվել և, բնականաբար, վերականգնողական պրոցեսներ պետք է անցնի: Այն, որ շատ է ճնշվել, այն որ կվերկանգնվի, դա հաստատ է: Անդրանիկի հետ պատահածը չազդեց մեր թիմի տղաների վրա, և նրանք կարողացան մեդալ նվաճել, ինչը նշանակում է, որ մեր թիմում ամենահզոր տղաներն են եղել»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Կարապետյանը վնասվածքի պատճառով չէր շարունակել պայքարը, թեպետ պոկում վարժությունում երկրորդ տեղում էր: Մոսկվայում կայացած վիրահատությունը հաջող է անցել, և Կարապետյանն իրեն լավ է զգում: Անդրանիկ Կարապետյանը 2016 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս