Առաջնության չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ն հյուրընկալվելիս դժվարին պայքարում կարողացել է առավելության հասնել հռոմեական «Լացիո»-ի նկատմամբ: Միակ և հաղթանակ գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ Սամի Հեդիրան: Գոլը արձանագրվել է 66-րդ րոպեին: «Յուվե»-ն 2-րդ հաղթանակն է տարել Իտալիայի մեկնարկած առաջնությունում:
Manchester Evening News-ը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Շաքիլ Օ’Նիլի 150 ավտոլվացման կետերը, Մաթյե Ֆլամինիի 30 մլրդ սպասվող եկամուտը, Հասան Սալիհամիջիչի 3D տեխնոլոգիաները:
Ֆուտբոլային աշխարհը արդեն վաղուց չի զարմանում խելագար տրանսֆերներից և աշխատավարձերից:
Պորտուգալացին արդեն ամեն ինչ պլանավորել է:
Լողորդը և ձյուդոիստը տուն չեն վերադարձել:
Անիուար Գեդուևը մեդալ նվաճեց ազատ ոճի ըմբշամարտում:
Լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Թիերի Անրին նշանակվեց Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի օգնական:
ԱՊԼ-ի 3-րդ տուրը մեկնարկեց «Տոտենհեմ» «Լիվերպուլ» խաղով (1:1):
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն վստահ է թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի ուժերի վրա և չի շտապում նրան ընդգրկել հիմնական կազմի մեջ:
Մեկնարկեց Գերմանիայի առաջնությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է, թե ինչպես է պատրաստվում այս մրցաշրջանում օգտագործել Մարկուս Ռեշֆորդին:
Երբեք մի հանձնվեք։ Թիմային ոգի ու հրաշալի հաղթանակ։ Շնորհակալ եմ երկրպագուներ. դուք հիասքանչ էիք:
«Արդյոք կարո՞ղ է Ռոնդա Ռոուզիի վերադարձը ֆինանսական տեսակետից ստվեր գցել Մակգրեգորի և Դիասի մենամարտի վրա: Այո: Կարծում եմ՝ նրա վերադարձը կդառնա ամենաեկամտաբեր իրադարձությունը մեր պատմության մեջ»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց առաջնության նորեկ «Հալ Սիթիին»:
Ռումինական ակումբը, որը 2-րդ տարին անընդմեջ հաղթեց «Վեսթ Հեմին» և դուրս եկավ Եվրոպայի լիգայի խմբային փուլ, սարսափելի վիճակում է: Ակումբի սեփականատերը՝ միլիարդատեր Իոան Նիկուլայեն, նստած է բանտում՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավը ապօրինի ֆինանսավորելու համար: Գլխավոր մարզիչ Մարիուս Սումուդիկան մարտի 1-ից հեռացվել է աշխատանքից՝ խաղադրույքներ կատարելու համար:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Հալ Սիթիին»:
31-րդ ամառային օլիմպիական խաղերի հայ մրցանակիրները ժամանել են Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում հայ օլիմպիականներին դիմավորել են մեծ շուքով: Հաղթական ավտոբուսով մայրաքաղաքի փողոցներով շրջելուց հետո գյումրեցի օլիմպիականները` Արթուր Ալեքսանյանն ու Գոռ Մինասյանը, վերադարձել են Գյումրի` արժանանալով չեմպիոններին արժանի ընդունելության: Չնայած ուշ ժամին` կենտրոնական հրապարակը բազմամարդ էր:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն պատմել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ թիմից հեռանալու մասին:
«Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- այս մասին Միհրան Հարությունյանը հայտարարել է Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ դիմավորելու փոխչեմպիոնին:
«Շնորհակալ ենք, որ այս ժամին չեք քնել ու մնացել եք, որ դիմավորեքք: Իսկապես մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի»,- հավելեց Գոռ Մինասյանը:
Բունդեսլիգայի 2016-17թթ. մրցաշրջանի մեկնարկային խաղում «Բավարիան» իր դաշտում ջախջախեց «Վերդերին» 6:0 հաշվով:
Խաղի 5-րդ րոպեին հյուրերի հարձակվող Շկելզեն Հաշին բացեց հաշիվը: Պատասխան գնդակը 39-րդ րոպեին խփեց «Ռեալի» հարձակվող Յուրա Մովսիսյանը: Ընդմիջումից հետո հայ ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց՝ խփելով, ինչպես պարզվեց. վճռական գոլը:
«Զվարթնոց» օդանավակայում հավաքված հազարավոր երկրպագուներ դիմավորեցին նորանկախ Հայաստանի 2-րդ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, փոխչեմպիոններ Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին ու Գոռ Մինասյանին:
Վաղը՝ օգոստոսի 27-ին, Երևանի ժամանակով 20:30-ին տեղի կունենա Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի «Հալլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:
«Արսենալը» պայմանավորվել է «Վալենսիայի» պաշտպան Շկոդրան Մուստաֆիի ձեռք բերման վերաբերյալ: Ըստ տարբեր ԶԼՄ-ների հաղորդման՝ գործարքի արժեքը կկազմի մոտ 30-35 մլն ֆունտ:
Պիկեին կարող եմ ասել, որ մուտք գործի Twitter և տեսնի մրցանակով իմ գեղեցիկ լուսանկարը:
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել ամերիկացի բասկետբոլիստ Տերի Սմիթի հետ: Ակումբի կազմում նա կմասնակցի 2016-2017 մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությանը:
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է խաղակոշիկները կախել մեխից Արքայական ակումբում: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը ճանաչվեց Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ:
Ծանրորդ Գոռ Մինասյանի օլիմպիական արծաթե մեդալը ոգևորության մեծ ալիք է բարձրացրել Գյումրիում ու հատկապես հարազատ մարզադպրոցում: Ծանրորդ Գոռ Մինասյանի հաղթանակից օրեր անց Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ պարապում է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդը, շարունակում են բաժակներ բարձրացնել ու միմյանց շնորհավորել՝ իրենց սանի ու հենց իրենց հաղթանակի համար: