Բաժիններ՝

«Ֆորմուլա-1». Williams-ի ավտոարշավորդ Ֆելիպե Մասան կավարտի կարիերան

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդը ցանկանում է զբաղվել այլ բանով:

«Ֆելիպե Մասան կհեռանա «Ֆորմուլա-1»-ից այս մրցաշրջանի վերջում»,- հայտնում է Williams-ի պաշտոնական կայքը:

«Իմ կարիերան ինձ համար շատ ավելին է, քան ես կարող էի երբևէ պատկերացնել: Դա պատիվ է ինձ համար՝ ավարտել այսպիսի անհավանական թիմում»,- հայտարարել է բրազիլացին:

Ֆելիպե Մասան «Ֆորմուլա-1»-ում է 2002 թվականից՝ ելույթ ունենալով Sauber-ի, Ferrari-ի և Williams-ի կազմերում: «Մեծ մրցանակներում» անցկացրել է 242 արշավ և տարել է 11 հաղթանակ:

Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա ավտոարշավորդը 39 միավորով զբաղեցնում է ընդհանուր հաշվարկի 10-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։