«Ռեալի» նախկին ֆուտբոլիստը պայմանագիր է ստորագրել «Վեսթ Հեմի» հետ
«Վեսթ Հեմն» ուժեղացավ աշխարհի չեմպիոնով:
Ալվարո Արբելոան «Վեսթ Հեմ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: Պայմանագիրը լոնդոնցիների հետ նախատեսված է 1 տարվա համար:
Արբելոան «Ռեալի» կազմում խաղացել է 2009-ից մինչև 2016 թվականը:
Ավելի վաղ իսպանացին հանդես է եկել «Դեպորտիվոյի» և «Լիվերպուլի» կազմերում:
Իսպանիայի հավաքականի կազմում 33-ամյա պաշտպանը հաղթել է 2010թ. Աշխարհի առաջնությունը, ինչպես նաև՝ Եվրո-2008-ը և Եվրո-2012-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը