18-ամյա ֆուտբոլիստը մորը տեղափոխել է 800 հազար ֆունտ արժողությամբ շքեղ առանձնատուն
«Մանչեսթեր Յունայթեդի» ծագող աստղ Մարկուս Ռեշֆորդն ապահովել է մորը և 2 եղբայրներին շքեղ բնակարանով:
Նախորդ մրցաշրջանի 2-րդ կեսին Ռեշֆորդը հաղթականորեն մուտք գործեց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին թիմ՝ դառնալով Եվրոպայի ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը: Նրա վստահ ելույթները «Կարմիր սատանաների» ղեկավարներին ստիպեցին նոր պայմանագիր ստորագրել Մարկուսի հետ, ըստ որի՝ նրա աշխատավարձը բարձրացավ 5 անգամ (շաբաթական 5000 ֆունտի փոխարեն՝ 25 հազար ֆունտ):
Առաջին հերթին՝ Ռեշֆորդը գումար է ծախսել մոր և եղբայրների համար 800 հազար ֆունտ արժողությամբ առանձնատուն ձեռք բերելու համար:
Չնայած այս ամենին, Ռեշֆորդը մնում է շատ համեստ և չի կորցնում գլուխը: Ռեշֆորդի երիտասարդական թիմի նախկին մարզիչ Դեյվ Հորոքսը հաստատել է նրա անքմահաճ բնավորությունը:
«Նույնիսկ, եթե նա սկսի իրեն ներկայացնել այնպիսին, ինչպիսին ինքը չի հանդիսանում, նրա եղբայր Դուեյնը շատ արագ իրեն կիջեցնի հողին»,- ասել է Հորոքսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը