![](/banners/BeFunky-design.jpg)
Դոնարուման փոխարինեց Բուֆոնին և Իտալիայի հավաքականի պատմության մեջ դարձավ ամենաերիտասարդ դարպասապահը
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/1923116-40457805-2560-1440.jpg)
2016թ. ամենասիմվոլիկ պահը:
Իտալիայի հավաքականը ընկերական հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հավաքականի հետ Բարիում: 2-րդ խաղակեսում լեգենդար Ջանլուիջի Բուֆոնի փոխարեն դաշտ դուրս եկավ 17-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման: Այս խաղը Դոնարումային դարձրեց Իտալիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ դարպասապահը:
Բուֆոնը Սկուադրա աձուրայի կազմում մեկնարկել է 19 տարեկանում 1997 թվականի հոկտեմբերի 29-ին՝ Դոնարումայի ծնվելուց 484 օր առաջ:
Մեկնարկային խաղում Դոնարուման բաց թողեց 1 գնդակ, և Իտալիան պարտվեց 1:3 հաշվով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը