«Միհրան Հարությունյանի հետ կատարվածի հանդեպ իմ վերաբերմունքը բացասական է». Գաբրիել Ղազարյան
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քննարկում է Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի ըմբիշ Միհրան Հարությունյանի նկատմամբ տեղի ունեցած մրցավարական սխալ դիրքորոշումը և արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցե րի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում մրցավարների գործողությունները կապված Միհրան Հարությունյանի հետ, ասաց, որ երբ ՀԱՕԿ-ի որոշումը կայացվի, կիմանանք:
«Միհրան Հարությունյանի հետ կատարվածի հանդեպ իմ վերաբերմունքը բացասական է։ Օլիմպիական պատվիրակությունը քննարկում է այդ հարցը»,- ասաց նա:
Անդրադառնալով մարզադպրոցների վիճակին՝ նախարարը նշեց, որ ինը մարզադպրոց ընդգրկված են գալիք տարվա վերանորոգման ցուցակում, այդ թվում՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը: