Բաժիններ՝

«Ակնհայտ է, որ Բոնուչին տեղափոխվեց «Միլան» Ալեգրիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով»

«Յուվենթուսի» նախկին գլխավոր տնօրեն Լուչանո Մոջին մեկնաբանել է թուրինցիների պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տեղափոխությունը «Միլան»: Ըստ նրա կարծիքի, իտալացու՝ ակումբից հեռանալու գլխավոր պատճառը եղել է թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ ունեցած կոնֆլիկտը:

«Սա գերազանց ձեռքբերում էր «Միլանի» համար, չէ՞ որ հիմա Լեոնարդոն Իտալիայի լավագույն պաշտպանն է: Ակնհայտ է, որ նրա և Ալեգրիի միջև ինչ-որ բան է պատահել: Բայց նույնիսկ այդ դեպքում ես չէի վաճառի Բոնուչիին մրցակցին:

Ես կասեի ֆուտբոլիստին, որ նա կարող է գնալ արտասահման կամ մնալ: Ամեն դեպքում, սա լուրջ ուժեղացնում է «Միլանին»,- Մոջիին է մեջբերում Tuttomercatoweb-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31