Բաժիններ՝

Առաջին ալիքը կցուցադրի «Ալաշկերտ» – ԲԱՏԷ հանդիպումը

«Ալաշկերտի» և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը պայմանավորվածություն են ձեռք բերել, համաձայն որի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումն «Ալաշկերտի» և Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի միջև կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Թիմերի մեջ կայացած առաջին խաղում հայկական թիմը լավ արդյունք էր գրանցել՝ ավարտելով հանդիպումը 1:1 հաշվով: Ֆավորիտ ԲԱՏԷ-ի հետ խաղում երևանյան ակումբը ցուցադրեց միջին ֆուտբոլ, բայց երկրորդ խաղակեսում կարողացավ ապահովել հարմար հաշիվ պատասխան խաղից առաջ:

«Ալաշկերտի» պաշտոնական կայքը կոչ է անում երկրպագուներին աջակցել Հայաստանի չեմպիոնին կարևորագույն խաղում` պատմական հաջողություն կերտելու ճանապարհին:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտ» – ԲԱՏԷ խաղը կկայանա հուլիսի 18-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31