Բաժիններ՝

«Լեյպցիգը» հրաժարվեց Նաբի Կեյտային վաճառել «Լիվերպուլին» 65 մլն եվրոյով

«Լեյպցիգը» մերժել է կիսապաշտպան Նաբի Կեյտայի վերաբերյալ «Լիվերպուլի» առաջարկը, ով «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավոր տրանսֆերային նպատակն է:

Ըստ Goal ինտերնետ-պարբերականի տեղեկության՝ անգլիական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 65 մլն եվրո, սակայն մերժում է ստացել:

Նախորդ շաբաթ «Լեյպցիգի» տնօրենների խորհրդի նախագահ Օլիվեր Մինցլաֆը հասկացրել էր, որ գերմանական ակումբը մտադիր չէ բաժանվել Կեյտայից:

Նախորդ մրցաշրջանում գվինեացի ֆուտբոլիստը գերմանական Բունդեսլիգայում անցկացրած 31 խաղերում դարձել է 8 գոլի և 7 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31