
Անգլիայի ֆուտբոլի U-19 հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունը

2017թ. ամռանը երիտասարդ անգլիացիները թագավորում են ֆուտբոլային աշխարհում:
Հունիսին Անգլիայի հավաքականը՝ բաղկացած 20 տարին չլրացած ֆուտբոլիստներից հաղթեց Աշխարհի առաջնությունը, իսկ հուլիսին նրանց ավելի երիտասարդ ընկերները դարձան Եվրոպական առաջնության հաղթողներ:
Եզրափակիչ խաղում «առյուծների» հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Պորտուգալիայի հավաքականին: Պորտուգալիան այս խաղում ընդհանրապես գոլ չխփեց. Դյուջոն Սթերլինգը 56-րդ րոպեին գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Անգլիացիների կազմում գոլերի հեղինակ դարձան Իսա Սուլիմանը և Լուկաս Նմեչան: Խաղում կարմիր քարտ ստացավ անգլիացի ֆուտբոլիստ Տայիո Էդունը (86-րդ րոպե):
Անգլիան U-19 մրցաշարում հաղթեց պատմության մեջ առաջին անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը