Բաժիններ՝

«Չգիտեմ՝ ինչպիսի մարզիչ է նա, բայց նա լավ մարդ է». Մեսսին՝ Վալվերդեի մասին

2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայից» հեռացավ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Նրա տեղը եկավ «Ատլետիկի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Կատալոնացիների առաջատար Լեո Մեսսին պատմել է Վալվերդեի հետ համատեղ աշխատանքի սպասումների մասին:

«Նոր մարզչի հետ ամեն ինչ նոր կլինի: Ես չգիտեմ՝ ինչպիսի մարզիչ է նա, բայց գիտեմ, որ նա գերազանց մարդ է:

Վալվերդեն մարզել է «Վալենսիան» և «Ատլետիկը», և մենք շատ ենք լսել նրա հեղինակության մասին, դրա համար էլ հույս ենք դնում նրա վրա: Անձամբ ես շատ երջանիկ եմ և անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանին: Ուզում եմ հաճույք ստանալ «Բարսելոնայից» ոչ մեկ տարի»,- ասել է Մեսսին Տոկիոյում «Բարսելոնայում» նոր հովանավոր Rakuten ընկերության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31