Բաժիններ՝

Գարբինիե Մուգուրուսան հաղթեց «Ուիմբլդոնը»

Եզրափակչում իսպանուհին 2 սեթում հաղթեց Վինուս Ուիլյամսին՝ 7:5, 6:0: Խաղը տևեց 1 ժամ 17 րոպե: Մուգուրուսայի հաշվին գրանցվեց 1 էյս, 2 կրկնակի, 14 վիներ, 11 չպարտադրված և 4 բրեյք: Վինուսը թույլ տվեց 5 կրկնակի, ձևակերպեց 17 վիներ և 25 չպարտադրված:

Մուգուրուսան հաղթեց կարիերայի 2-րդ մեյջորը և առաջինը՝ «Ուիմբլդոնում»: Սրանից առաջ իսպանուհին 2016 թվականին հաղթել էր «Ռոլան Գարոսը»:

«Ուիմբլդոնի» հնգակի հաղթող Վինուս Ուիլյամսը պարտվեց մրցաշարի 4-րդ եզրափակիչը կարիերայում:

Ըստ «Ուիմբլդոնի» արդյունքների՝ Գարբինիեր Մուգուրուսան կդառնա աշխարհի 5-րդ ռակետը, Վինուս Ուիլյամսը՝ 9-րդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս