«Մենք ուզում ենք հունվարին վերադարձնել Զլատան Իբրահիմովիչին «Մանչեսթեր Յունայթեդ», բայց որոշումն ինքը պետք է կայացնի». Ժոզե Մոուրինիո
35-ամյա հարձակվողը մտածելու բան ունի: Հուլիսի 1-ին վնասվածքից վերականգնվող Զլատան Իբրահիմովիչը դարձավ ազատ գործակալ, բայց արդեն հունվարին շվեդը կարող է վերադառնալ «Օլդ Թրաֆֆորդ»:
«Զլատանի վերադարձը հնարավոր է: Մենք բաց ենք իրադարձությունների նման զարգացման համար: Մենք ուզում ենք գործել ազնիվ. բաց և վերջնական որոշումը թողնում ենք Զլատանին: Չեմ կարծում, որ դեկտեմբերից շուտ նա կարող է վերադառնալ խաղին, բայց չեմ տեսնում պատճառ, թե ինչու մենք չենք կարող սպասել այն ֆուտբոլիստին, ով այդքան շատ բան է արել ակումբի համար»,- Մոուրինիոյին է մեջբերում Sports Mole-ը:
Իբրան «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին և ստորագրեց պայմանագիր 1 տարվա համար: Գարնանը Զլատանը մոտ էր նոր պայմանագիր ստորագրելուն, սակայն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ խաղի ժամանակ լուրջ վնասվածք ստացավ և շարքից դուրս եկավ 9 ամսով: 2016-17թթ. մրցաշրջանում Զլատանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 46 պաշտոնական խաղերում դարձել է 28 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը