![](/banners/BeFunky-design.jpg)
«Բարսելոնան» հայտարարեց «Բենֆիկայից» Նելսոն Սեմեդուի տրանսֆերի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/DEu2flGUwAE8Fsb.jpg)
Ֆուտբոլիստը հաջողությամբ անցավ բուժզննումը և միացավ Իսպանիայի փոխչեմպիոններին: «Բենֆիկայի» պաշտպանը պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Ստորագրված պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բարսելոնան» Սեմեդուի համար պետք է վճարի 35 մլն եվրո:
«Բենֆիկայում» անցկացրած 2 մրցաշրջաններում Սեմեդուն հանդես է եկել 63 խաղում և խփել է 3 գնդակ: Transfermarkt-ը պորտուգալացուն գնահատում է 20 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը