
Տիեմուե Բակայոկոն «Մոնակոն» փոխարինեց «Չելսիով»

Ֆրանսիացին միանգամից հայտարարեց, որ փոքր հասակից սիրում է «կապույտներին»:
«Չելսին» հայտարարեց 22-ամյա կիսապաշտպանի տեղափոխության մասին: Ֆրանսիացին ստորագրեց հնգամյա պայմանագիր և ստացավ 14-րդ համարը:
«Ես ուրախ եմ լինել այս մեծ թիմի շարքերում: Ես մեծացել եմ՝ հետևելով «Չելսիի» խաղերին: Տեղափոխությունն այստեղ ինձ համար բնական բան էր, որովհետև ես փոքր տարիքից սիրում եմ այս ակումբը»,- ասել է Բակայոկոն:
Ըստ L’Equipe-ի տեղեկության, «Չելսին» վճարել է 45 մլն եվրո, որը Բակայոկոյին դարձնում է Ֆերնանդո Տորեսից հետո (58 մլն եվրո) «կապույտների» պատմության մեջ 2-րդ ամենաթանկ ձեռքբերումը:
Բակայոկոն դարձավ 3-րդ նորեկը «Չելսիում»՝ Վիլլի Կաբալիերոյից . Անտոնիո Ռյուդիգերից հետո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը