![](/banners/BeFunky-design.jpg)
«Միլանը» պայմանավորվել է «Յուվենթուսի» հետ Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերի վերաբերյալ
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/2127149-44500390-2560-1440.jpg)
30-ամյա ֆուտբոլիստին մնում է անցնել բուժզննությունը: «Միլանը» հայտարարել է «Յուվենթուսի» հետ Լեոնարդո Բոնուչիի տրանսֆերի վերաբերյալ համաձայնության հասնելու մասին: Մոտ ժամանակներն Իտալիայի հավաքականի պաշտպանը կենթարկվի բուժզննության, որից հետո իր ստորագրությունը կդնի հնգամյա պայմանագրի տակ: Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկության՝ «Միլանը» տրանսֆերի համար վճարել է 40 մլն եվրո, և ևս 2 մլն եվրո՝ որպես բոնուս: Բոնուչին հանդես է գալիս «Յուվենթուսի» կազմում 2010 թվականից: 2016-17թթ. մրցաշրջանի ընթացքում Լեոնարդոն կոնֆլիկտ է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ:
Բոնուչիի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», բայց ֆուտբոլիստը ցանկացել է մնալ Իտալիայում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը