Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» պայքարի մեջ է մտել Կիլիան Մբապեի համար

Ինչպես հաղորդում է լրագրող և փորձագետ Գրեմ Հանթերը, «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ:

««Մանչեսթեր Սիթին» ակտիվ բանակցություններ է վարում Մբապեի գործակալների հետ՝ ասելով նրանց, որ Մանչեսթերը կարիերայի զարգացման լավագույն տեղն է, և, որ իրենց ակումբում Կիլիանը կարող է աշխատել Պեպ Գվարդիոլայի հետ և ստանալ լավ գումար: Միևնույն ժամանակ՝ «Ռեալը» Մբապեի գործակալներին խոստանում է, որ կարող է ֆուտբոլիստի համար վճարել ռեկորդային գումար: Կիլիանը դիտարկում է առաջարկներ Լոնդոնից, Մադրիդից, Փարիզից, իսկ հիմա՝ նաև Մանչեսթերից: «Սիթին» մտել է պայքարի մեջ: Մբապեն հազիվ թե մնա «Մոնակոյում», բայց հնարավոր չէ որոշել նրա համար մղվող պայքարի ֆավորիտին»,- ասել է Հանթերը Sky Sports-ին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս