Բաժիններ՝

Սթիվեն Ջերարդը որպես մարզիչ տարավ իր առաջին հաղթանակը

«Լիվերպուլի» լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդը հաջող սկսեց իր մարզչական կարիերան:

Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ նոր մրցաշրջանում Սթիվեն Ջերարդը կզբաղեցնի «Լիվերպուլի» U-18 թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:

Նախօրեին Սթիվենն անցկացրեց առաջին մենամարտը նոր կարգավիճակում: Ընկերական խաղի շրջանակներում պատանի մերսիսայդցիները 7:0 հաշվով ջախջախեցին «Բերթոն Ալբիոնի» իրենց հասակակիցներին:

Այսպիսով, Սթիվեն Ջերարդն իր մարզչական կարիերան սկսեց շատ համոզիչ հաղթանակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31