Բաժիններ՝

«Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնարին է». Ժոզե Մոուրինիո

Մանկունյանցիների գլխավոր մարզիչը վերջակետ դրեց:

«Մենք նույնիսկ չենք մտածել Ռոնալդուի հնարավոր վերադարձի մասին, քանի որ նա չափազանց կարևոր է «Ռեալի» համար:

Ամեն ինչից բացի, այդ գործարքը շատ թանկ կարժենա, դրա համար մենք նույնիսկ չենք դիտարկել նման հնարավորությունը: Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» անհնարին է»,- Մոուրինիոյին է մեջբերում AS-ը:

Ռոնալդուն իբր ուզում է հեռանալ Իսպանիայից դատախազության կողմից հետապնդվելու պատճառով, որը պորտուգալացուն մեղադրում է հարկերը չվճարելու մեջ: Ռոնալդուի ներկայացուցիչները բացառում են ֆուտբոլիստի մեղքը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31