Բաժիններ՝

«Ես ուզում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում». Ալեքսիս Սանչես

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսն այն հարցին, թե որտեղ է շարունակելու կարիերան, պատասխանել է, որ ուզում է խաղալ Չեմպիոնների լիգայում: Նախորդ մրցաշրջանում «զինագործները» գրավեցին 5-րդ տեղն ԱՊԼ-ում և խաղալում են Եվրոպայի լիգայում:

«Ես կայացրել եմ իմ որոշումը և հիմա սպասում եմ, թե ինչ կասի «Արսենալը»: Ես ուզում եմ խաղալ Չեմպիոնների լիգայում: Այն հաղթելն իմ մանկական երազանքն է»,- Սանչեսին է մեջբերում Radio Sport-ը:

Ավելի վաղ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ Սանչեսը մնալու է լոնդոնյան ակումբում:

Նախորդ մրցաշրջանում չիլիացին «Արսենալի» կազմում ԱՊԼ-ում անցկացրած 38 խաղերում դարձել է 24 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս