
«Ռոման» պայմանավորվել է «Լեսթերի» հարձակվող Ռիհադ Մահրեզի հետ

Ալժիրցին պատրաստ է նորից «գցել» «Արսենալին» և տեղափոխվել Իտալիա:
«Ռոման» բանակցություններ է վարել «Լեսթերի» հարձակվող Ռիհադ Մահրեզի հետ և համաձայնեցրել է անձնական համաձայնագրի պայմանները: Հռոմեացիներն՝ ի դեմս Ռիհադի տեսնում են Մոհամեդ Սալահի փոխարինողին, ով ամռանը տեղափոխվեց «Լիվերպուլ»:
Տրանսֆերի իրագործման համար առանցքային արգելք կարող է դառնալ ֆուտբոլիստի գինը: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «Ռոման» պատրաստ է Մահրեզի համար առաջարկել 30 մլն եվրո, բայց «Լեսթերը» պահանջում է ոչ պակաս 50 մլն եվրոյից:
Մահրեզը 2015-16թթ. մրցաշրջանի ԱՊԼ լավագույն ֆուտբոլիստն է պրոֆեսիոնալ ասոցիաիցայի վարկածով:
2016-17թթ. մրցաշրջանում Ռիհադն անցկացրած 48 պաշտոնական խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը