
«Չելսիի» լեգենդ Ջոն Թերրին դարձավ «Ասթոն Վիլլայի» ավագը

Ֆուտբոլիստն արժանացավ թևկապին՝ տեղափոխվելուց 12 օր հետո:
Հուլիսի 3-ին «Ասթոն Վիլլան» հայտարարեց Ջոն Թերրիի տեղափոխության մասին, իսկ արդեն 12 օր անց 36-ամյա վետերանը նշանակվեց ավագ: Նույն օրը տեղի ունեցավ Թերրիի դեբյուտն «առյուծների» կազմում՝ «Շրուսբերիի» դեմ ընկերական խաղում: Ջոնը դուրս եկավ դաշտ ավագի թևկապով:
Թերիի առաջին խաղն ավատվեց բիրմինգհեմյան թիմի համար պարտությամբ՝ 1:2 հաշվով:
1998-2017թթ. Ջոնը հանդես է եկել «Չելսիում», որի կազմում նվաճել է 17 տիտղոս:
«Ասթոն Վիլլան» և Թերրին մրցակցում են «Հալլ Սիթիի» և Սլուցկու դեմ Չեմպիոնշիփում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը