 
                        «Տոտենհեմը» ԱՊԼ-ի միակ թիմն է, որը ոչ մի նորեկի դեռ չի ստորագրել
 
                                    Մաուրիսիո Պոչետինոյի թիմն այսպես էլ է լավը:
«Տոտենհեմը» մնում է Պրեմիեր լիգայի 20 ակումբներից միակը, որը դեռ ոչ մի ձեռքբերում չի կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ընդ որում, ակումբն աշխատել է մոտ 30 մլն եվրո՝ Նաբիլ Պենտալեբի («Շալկե»), Քլինթոն Նջիեի («Մարսել») և Ֆեդերիկո Ֆասիոյի («Ռոմա») վաճառքից:
Ըստ SPORTbible-ի տեղեկության՝ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի առաջին նորեկը կարող է դառնալ լեհ պաշտպան Կամիլ Գրիկը: «Տոտենհեմն» արդեն սկսել է բանակցություններ վարել «Մոնակոյի» հետ տրանսֆերի վերաբերյալ:
2016-17թթ. մրցաշրջանում «Տոտենհեմն» ԱՊԼ-ում գրավեց 2-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        