Մեկը` խոսնակով, մյուսը` օգնականով, երրորդն էլ…

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների քարոզարշավը շարունակվում է:

Հիշեցնենք, որ պատգամավորի մանդատի համար պայքարում են ՀՀԿ-ից` Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը, «Ժառանգություն»-ից` Կապանի կազմակերպության ղեկավար, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը և ինքնաառաջադրված` «Կապանի հաշվապահական հաշվառման» կենտրոնի տնօրեն Վահրամ Հովհաննիսյանը: Վերջինս ընդհանրապես չի պատասխանում հեռախոսազանգերին և, ինչպես Սյունիքից  մեր աղբյուրներն են փոխանցում, քարոզարշավ չի իրականացնում:

«Ժառանգության» թեկնածուն` Սամվել Հայրապետյանը, բակային հանդիպումների ձևաչափն է ընտրել: Նա լրագրողների հետ շփվում է մամուլի խոսնակի միջոցով: Հետաքրքիր է` Հանրապետական թեկնածուի պահվածքը: Նրա հեռախոսին պատասխանում է օգնականը: Բայց, ըստ մեր աղբյուրների, Արմեն Կարապետյանը օգնական չունի և ինքն է պատասխանում հեռախոսազանգերին:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Կարապետյանը հույսը դրել է նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30