Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը, որին ներկա էին մեղադրյալներ Արեն Վերանյանն ու Սամվել Դիլոյանը, իսկ մյուս մեղադրյալ Արտակ Վերանյանը նիստին չէր ներկայացել:
1999 թվականից գյուղի բնակիչներն օգտվել են գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող ջրի բնական աղբյուրից, նախորդ տարի գյուղացիներն իրենց ուժերով փոխել են գյուղի միակ ջրի մատակարար աղբյուրի խողովակները, սակայն դրանք փոխելուց կարճ ժամանակ անց աղբյուրի ջուրը բարակել, իսկ հետո նաև` կտրվել է: 2 ամիս է արդեն` Դեբեդավանի բնակիչների աղբյուրը իսպառ ցամաքել է, զրկելով ամբողջ գյուղին խմելու ջրից:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջերս կրկին պայթել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում գործող Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները, ինչի հետևանքով ոչնչացել է գարու ողջ բերքը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ խողովակներն առաջին անգամ պայթել են հուլիսի 18-ին, և այն ժամանակ վնասվել էր կարտոֆիլի բերքի մեծ մասը: Ջուրը հեղեղել էր դաշտերը, ինչի արդյունքն էլ գյուղացիների կրած մեծ վնասներն են եղել:
Տրանսպորտի թանկացումների վերաբերյալ բարձրացված աղմուկը թերևս չի ազդել Դիլիջան քաղաքի տրանսպորտի վրա: Նույնիսկ գազի գնի բարձրացումից հետո համայնքային տրանսպորտի ուղեվարձը չթանկացավ:
Վանաձորցիները, սակայն, հետաքրքիր լուծում են գտել. վարորդներին փոսի մասին զգուշացնելու համար մեծ ծառ են բերել ու դրել հենց բաց դիտահորի մեջ` կես կատակ կես լուրջ նշելով, որ սա նոր ճանապարհային նշան է:
Սեպտեմբեր 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:
Մեր դոմիկներն էս շենքերից հարյուր անգամ լավ էին: Ես ընձի ստեղ դեպորտ արած քաղաքացու կարգավիճակում կզգամ: Քաղաքից դեպորտ արեցին, բերեցին էս սիբիրը: Շենքերի աբլիցովկեքն էլ շուռուպեն են հավաքել, դրանք պոկվում, ընկնում են:
Արմավիրի մարզի նորապատ համայնք առանց բժշկական դիմակի անհնար է մտնել: Համայնքը ողջունում է այցելուներին հսկայական աղբակույտերով և այնպիսի տպավորություն ստեղծվում, որ Նորապատում ամիսներ շարունակ աղբահանություն չի իրականացվել:
Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչների համար կոյուղաջրերի` փողոց լցվելու հետ կապված մշտական խնդիրներն անպակաս են: Թվում է, թե մասնագետները գիտեն իրենց գործը, սակայն այնուամենայնիվ ամիսը մի քանի անգամ այս փողոցի երկայնքով կոյուղաջրերը լցվում ու տարածվում են` ընդգրկելով նաև բնակելի տների նկուղային հարկերը:
Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները խոստովանում են, որ արդեն հոգնել են իրենց խնդիրների վերաբերյալ դիմել մարզպետարան կամ կառավարություն: Ավելի քան մեկ տասնամյակ է՝ բոլոր գերատեսչություններից նույնաբովանդակ պատասխաններ են ստանում. «Մենք հասկանում ենք ձեր ծանր կացությունը, բայց այս պահին փող չկա, որ խնդիրը լուծենք»:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 11:00-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գյումրիի Տերյան փողոցում: Բախվել են նույն` «ԳԱԶ 24» մակնիշի 3 հատ և «ՎԱԶ 21 21» մակնիշի մեկ ավտոմեքենա:
Գյումրիի քաղաքապետարանի շենքի մոտ օրերս կրպակ է տեղադրվել: «Հլը սովետի ժամանակից ենք էստեղ աշխատում: Էն ժամանակ դիմացի մայթին էինք, հիմի էլ` էստեղ»,- ասում է Վարդանանց հրապարակում տեղադրված տաղավարի տերը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե ինչո՞ւ է քաղաքի կենտրոնում նման տաղավար տեղադրվել:
Խուդոյանները մի քանի անգամ նստացույց են կազմակերպել նաև նախագահական նստավայրի դիմաց, սակայն՝ անօգուտ: Ընտանիքի պատմությունը որչափ տարօրինակ, նույնքան էլ զարհուրելի է: Խուդոյանների հինգհոգանոց ընտանիքին տնից դուրս են շպրտում հարազատ քույրը, եղբայրն ու մայրը:
Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների քարոզարշավը շարունակվում է:
Օրերս մամուլում քննարկվող հիմնական թեմաներից են դարձել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին իր շրջապատի պաշտոնյա անձանց ձերբակալման մասին լուրերը:
Քվեարկության նախնական արդյունքներով ինքնաառաջադրված անկուսակցական 4 թեկնածուներից հաղթել է Արմեն Խլղաթյանը: Նրա օգտին քվեարկել է 567 ընտրող, իսկ նրա երեք մրցակիցները միասին ստացել են 566 քվե:
Հարազատ-բարեկամներ չունեն, Բուրաստան Դավոյանի միակ որդին 10 տարի առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, և մայրը որևէ տեղեկություն նրանից մինչ օրս չունի: Հաճախում է բարեգործական ճաշարան, և իրեն հասանելիք սնունդը տուն բերում՝ հիվանդ մորը կերակրելու համար:
Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բնակիչներին պարտադրումի ջրաչափեր տեղադրել, սակայն մարդիկ չեն ենթարկվում։ Բնակիչների խոսքով՝ ջուրն իրենց հասնում է ինքնահոս եղանակով պապենական սարերից, և ընկերությունր որևէ ծառայություն չի մատուցում իրենց, ավելին, անգամ «փտած խողովակները չեն հիմնանորոգում»։
Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքը սահմանակից է Ադրբեջանին: Գյուղը մինչև 1988 թվականը եղել է ադրբեջանական և նույն թվականին էլ վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներով:
2010 թվականին ստեղծված «Սատար» հոգեբանական կենտրոնը եզակի է Կոտայքի մարզում: Աբովյանաբնակ հոգեբանները, ովքեր աշխատում են նաև մայրաքաղաքում, նախաձեռնեցին ոչ առևտրային այս կազմակերպության ստեղծումը, որը 3 տարվա ընթացքում հասցրել է շոշափելի աշխատանքներ ունենալ:
Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով Լոռու մարզի անտառներում և չոր խոտածածակ տարածքներում ստեղծվել է խիստ հրդեհավտանգ իրավիճակ: «Հայ Անտառ» ՊՈԱԿ-ն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը բնակչությանը զգոնության կոչ են անում:
Եղել են քաղաքացիներ, ովքեր մարզպետին դիմել են նաև առողջարանային ուղեգիր ձեռք բերելու, հողի սեփականության իրավունքի ձեռքբերման ու բնակարանի գրանցման խնդրով: Նույն աղբյուրի փոխանցմամբ` 1 քաղաքացի դիմել է նաև շինանութի խնդրանքով:
Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ՍԾՏԳ-ների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն` 2013 թվականի օգոստոս ամսին մարզում ընտանեկան նպաստ է ստացել 5092 ընտանիք, որից 1979-ը Իջևանի տարածաշրջանում, 1164-ը՝ Դիլիջանում, 1062-ը՝ Բերդում, 887-ը Նոյեմբերյանում:
«Հեռանում են՝ գոնե մի քիչ բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Հողագործությամբ քչերն են զբաղվում, շահավետ չէ, եղանակն էլ մեր կողմից չէ, մի քանի տարի է՝ կարկուտն է բերքը փչացնում, դրանից առաջ ցրտահարություն եղավ, գյուղացու աշխատանքը ջուրն ընկավ: Հետն էլ գյուղում կարգին պայմաններ չկան, հենա՝ ջրի խնդիրն արդեն ահագին պրոբլեմ է: Մարդիկ էլ ստիպված գնում են»:
Սարսափելի են ոչ միայն Լուկաշինի միջհամայնքային ու դաշտամիջյան ճանապարհները, այլև գլխավոր մայրուղուց դեպի համայնքը տանող 3,5 կիլոմետրանոց ճանապարհը:
Կապանցի դպրոցականները բուլղարացի իրենց հասակակիցների հետ երեկ մեկնել են Բուլղարիա: Նրանք 5 օրվա ընթացքում կլինեն Զլատիստա, Սոֆիա, Պլովդիվ քաղաքներում, Չելոպիչի հանքավայրում, կծանոթանան Բուլղարիայի մշակութային և պատմական ժառանգությանը:
Անցյալում են այն ժամանակները, երբ երաժշտական կրթություն ունենալը «նորաձև էր». այսօր երաժշտական կրթություն ստացողների թիվը խիստ նվազել է: Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում այս տարի ընդունվել է մոտ 85 երեխա:
Վանաձորի քիմգործարանի աշխատակիցները երեկ և այսօր կրկին բողոքի ցույց են իրականացրել: Նրանց պահանջը կրկին աշխատավարձերի կուտակված պարտքերի մարումն է: Աշխատակիցներից շատերը պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3 և ավելի ամիսների աշխատավարձ:
Անբարեկարգ ճանապարհների պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում նաև այն ժամանակ, երբ գյուղում մարդիկ շտապօգնության կարիք են ունենում: Շտապօգնության բրիգադը հասնում է գյուղ այն ժամանակ, երբ, ասենք, բնակիչներն իրենց մեքենաներով արդեն իսկ տեղափոխել են հիվանդին, կամ էլ՝ արդեն ուշ է լինում:
Աբովյան քաղաքում գործում են տասնյակ ռեստորաններ ու ժամանցային վայրեր: Մայրաքաղաքային գների համեմատ մատչելի լինելը հաճախ գրավիչ է դառնում անգամ մեծահարուստների համար, որպեսզի իրենց տոնական առիթներն Աբովյան քաղաքում նշեն: