2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում տեղեկացնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն։

Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք։ Այնուհետև նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պարզաբանելով, որ նախագահի խոսքում տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930