
Գյումրիում իրար են բախվել միանգամից չորս ավտոմեքենա (տեսանյութ)

Այսօր ժամը 18-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Հաղթանակի պողոտայում: Իրար են բախվել միանգամից չորս ավտոմեքենա: Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության և ապահովագրական ընկերության աշխատակիցները: Պատահարի հետևանքով տուժածներ չկան, վնասը միայն նյութական է: Այս մասին տեղեկացնում է tsayg.am-ը: