
Տավուշի մարզում 1 կիլոգրամ խաղողը կմթերվի 135 դրամով

Տավուշի մարզում այսօրվանից սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը: «Այսօրվանից մթերում կիրականացվի Բերդի գինու և կոնյակի գործարանում, 1 կիլոգրամ խաղողը կմթերվի 135 դրամով, ես հիմա այստեղ եմ, տեղում ծանոթանում եմ իրավիճակին, հույս ունենք ասօր գործարանը կմթերի մինչև 200 տոննա խաղող»,-ասաց նա: Վարչության պետի փոխանցմամբ՝ մի քանի օրից մթերման աշխատանքները կսկսեն նաև Իջևանի և Այգեպարի գործարանները: Վաղարշակ Սուքոանի փոխանցմամբ՝ նախորդ տարի մարզում մթերվել է շուրջ 3000 տոննա խաղող, այս տարի նախատեսվում է ծավալները հասցնել մինչև 4000 տոննայի. «Պարտքեր գյուղացիներին գործարանները չունեն, կան հստակ պայմանագրային պարտավորություններ, որոնք էլ կողմերը կատարում են…»: Գյուղատնտեսական տարին, ըստ վարչության պետի, բարեհաջող է, վարելահողերը գնալով ավելանցել են, իսկ բերքատվության մակարդակն այս տարի սահմանամերձ Տավուշի մարզում կարելի է դրական համարել:
Էդվարդ Արզումանյան