Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի մթերային խանութը նորոգել ու դպրոց են դարձրել

Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղը  մինչև 1988 թվականը բնակեցված է եղել ադրբեջանցիներով, իսկ հետո արդեն այստեղ բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթված փախստականներն ու Վարդենիսի տարածաշրջանի այլ գյուղերի բնակիչներ: Գյուղում գտնվող հին խաչքարերը մեկ անգամ ևս փաստում են, որ նախկինում էլ գյուղում հայեր են բնակվել: Մարզպետարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` 169 բնակիչ ունեցող այս համայնքում անպակաս են կարկտահարությունն ու երաշտը:

Համայնքի բնակչության հիմնական զբաղմունքն անասնապահությունու հողագործությունն է, վերջինս դեպքում սակայն այդքան էլ եկամտաբեր չէ, քանի որ գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 2160 մետր բարձրության վրա, եղանակը ձմռանը ցրտաշունչ է: Գյուղում ընդամենը 8 աշակերտ կա, որոնք էլ սովորում են նախկին խանութի շենքում, որը վերանորոգվելուց հետո դարձել է դպրոց: Ադրբեանական գյուղից նույն այդ աղբյուրի փոխանցմամբ ժառանգություն է մնացել հիմնովին քանդված ու մաշված խմելու ջրի ջրագծերը, քաքայված ու ավերված ոռոգման ցանցը: Գյուղում մինչ օրս չի կառուցվել ոչ բուժկետ և ոչ էլ մշակույթի տուն:

Ինչպես Գեղաքար համայնքը, այնպես էլ մարզի մի շարք գյուղական համայնքներ չունեն մշակույթի տուն ու բուժկետ, երիտասարդական կենտրոն…

Նախկինում ադրբեջանաբնակ բազմաթիվ համայնքներում մինչ օրս շարունակում են կրթություն ստանալ այն դպրոցներում, որոնք կառուցվել են ազերիների կողմից: Համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել մեզ այդպես էլ չհաջողվեց:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս