Բաժիններ՝

Լոռիում կարտոֆիլի իրացման հետ կապված խնդիրներ կան (լուսանկարներ)

Լոռու մարզում արդեն իսկ ավարտվել է գարու և ցորենի բերքահավաքը:  8300 հեկտարից հավաքվել է 26 հազար տոննա ցորեն` շուրջ 6 հազար տոննայով ավելի, քան նախորդ տարի: Հավաքվել է նաև 6000 տոննա գարի՝ 2195 հեկտարից, 8000 տոննա բանջարեղեն, 15 հազար տոննա կարտոֆիլ և այլն: Կարտոֆիլի բերքահավաքը դեռևս ընթացքի մեջ է: Կուտակվել է 92 հազար տոննա խոտ: Մարզի անասնագլխաքանակի պահանջարկը բավարարելու համար ընդհանուր առմամբ անհրաժեշտ է 110 հազար տոննա: Խոտի կուտակման աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտնեց Լոռու մարզպետարանի գյուղատնեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը:

Սարալանջ համայնքում, որտեղ բնակիչները վաղուց ավարտել են հացահատիկի բերքահավաքը, այժմ կարտոֆիլն են հավաքում: Ստացված բերքից այս համայնքում գոհ են, իրացման խնդիր ևս չունեն՝ փաստում են բնակիչները: Ի տարբերություն Սարալանջի՝  հարևան Լուսաղբյուր համայնքում, սակայն,  բնակիչները կարտոֆիլի իրացման խնդիր ունեն. «Հացահատիկի հետ կապված իրացման խնդիր գյուղում չկա, մինչդեռ կարտոֆիլի բերքը իրացնել է պետք, խնդիրներ այս ոլորտում կան…»,- ասում է Լուսաղբյուրի գյուղապետ Մանվել Խաչատրյանը:

Lori-berq5

Lori-berq6

Ներկայումս մարզի համայնքներում աշնանացան սերմացուի, պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման աշխատանքներ  են իրականացվում:

Lori-berq7 Lori-berq22

Lori-berq3

Lori-berq

Lori-berq4

Վարչության պետի փոխանցմամբ՝ արդեն իսկ սկսվել է կառավարության կողմից մատչելի գներով տրամադրվող պարարտանյութի բաշխման գործընթացը: Սպիտակի տարածաշրջանում արդեն բաշխվել է 428, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ 65 տոննա պարարտանյութ: Առայժմ վճարվել է 4 մլն 500 հազար դրամ: Դիզվառելիքի բաշխման գործընթացը թեև դեռ սկսված չէ, բայց այդ նպատակի համար արդեն հավաքագրվել է 12 մլն դրամ: Դիզվառելիքի և պարարտանյութի պահանջարկ ներկայացրած բնակիչների ցուցակներն ամբողջությամբ ճշտված են:

Լուսանկարները՝ հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս