
Մնացին Թլիշն ու Խլիշը

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համարը պայքարը կշարունակեն երկու թեկնածուներ՝ ՀՀԿ-ից Արմեն Կարապետյանը և «Ժառանգություն»-ից Սամվել Հայրապետյանը:
Երրորդ թեկնածուն՝ Կապանի հաշվապահական հաշվառման կենտրոնի տնօրեն, անկուսակցական Վահրամ Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Լրագրողների հետ զրույցում թեկնածուն ասել է, որ ծանրաբեռնվածության պատճաոռվ չի կարողացել լիարժեք մասնակցել քարոզարշավին, ինչի համար էլ ինքնաբացարկ է ներկայացրել:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ Վահրամ Հովհաննիսյանը Հանրապետական թեկնածուի դրածոն է, և վերջինս չի մասնակցելու պայքարին:
Ավելացնենք, որ երկու թեկնածուներն ունեն մականուններ, Արմեն Կարապետյանի մականունը Թլիշ է, Սամվել Հայրապետյանինը՝ Խլիշ:
Փաստորեն, ինչպես Սյունիքում են կատակում՝ պայքարը կլինի Թլիշի և Խլիշի միջև:
Հիշեցնենք, որ քվեարկությունը սեպտեմբերի 29-ին է: