Բաժիններ՝

Կապանում տուգանային հրապարակ են տարել անասուններին

Ըստ «Սոսի» հեռուստաընկերության, անցած կիրակի Ճանապարհային ոստիկանության Կապանի տուգանային հրապարակ էին բերվել ոչ միայն օրինախախտ վարորդների ավտոմեքենաները, այլև քաղաքում շրջող անկարգ կովերը։

«Կենդանին բռնելու դեպքում մենք բռնագրավում ենք, բանտարկում և համապատասխան նյութերը պատրաստում՝ ապրանքատերին ներկայացնելու համար»,-լրագրողներին ասել է  Կապանի քաղաքապետարանի անվտանգության ծառայության պետ Շահեն Բաբայանը:

Բոլոր անասնատերերը ծանուցագրեր են ստացել և տեղեկացված են, որ իրենց անասունների անկարգությունների պատճառով այսուհետ իրենք ստիպված են լինելու հատուցել։ Ամենացածր տուգանքը, որ հասնում է պարզապես փողոցում թափառող անասունների տերերին՝ 5000 դրամ է: Սակայն, եթե անասունը վնասի համայնքին, թրքի և այլն, ապա այլ հաշվարկ կարվի և հատուցում կպահանջվի անասնատերերից:

Արմեն Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30