Բաժիններ՝

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում ոչ ոռոգման ջուր կա, ոչ խմելու

Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում խմելու ու ոռոգման ջրի բացակայությունը գերխնդիր է համարվում: Ոռոգման ջրի բացակայությունը գյուղացիները, ինչպես իրենք ենք ասում` «մի կերպ» կարողանում են լուծել, սակայն խմելու ջրի հարցը տարիներ ի վեր այդպես էլ լուծում չի ստանում: 1999 թվականից գյուղի բնակիչներն օգտվել են գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող ջրի բնական աղբյուրից, նախորդ տարի գյուղացիներն իրենց ուժերով փոխել են գյուղի միակ ջրի մատակարար աղբյուրի խողովակները, սակայն դրանք փոխելուց կարճ ժամանակ անց աղբյուրի ջուրը բարակել, իսկ հետո նաև` կտրվել է: 2 ամիս է արդեն` Դեբեդավանի բնակիչների աղբյուրը իսպառ ցամաքել է, զրկելով ամբողջ գյուղին խմելու ջրից:

Vanya-DebedavanՀամայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանի փոխանցմամբ, գյուղում մանկապարտեզի ու դպրոցի մասնաշենքեր էլ չկան: Գյուղի դպրոցը տեղակայված է նախկին մանկապարտեզի շենքում, իսկ մանկապարտեզը՝ գյուղապետարանի՝ առանց այդ էլ նորոգման կարիք ունեցող սենյակներից մեկում: Արդյունքում՝ անհարմարություններ են ստեղծվում 2 շենքերում էլ:

Դեբեդավան գյուղը 922 բնակիչ ունի, որոնցից 722-ն են այժմ գյուղում, մյուսները՝ ժամանակավոր կամ մշտական բնակություն են հաստատել գյուղի ու Հայաստանի սահմաններից դուրս:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս