Կադրային փոփոխություններ Շիրակի մարզպետարանում

Tsayg.am-ը գրում է. Կադրային փոփոխություններ Շիրակի մարզպետարանում: Ինչպես տեղեկացրել են Շիրակի մարզպետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նոյեմբերի 1-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի խորհրդական է նշանակվել Սևակ Հայրումյանը: Նոր նշանակումը պայմանավորված է նախկին խորհրդական Կառլեն Աբրահամյանի` սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռանալու հանգամանքով:

Սևակ Հայրումյանը տնտեսական գիտությունների թեկնածու է, ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաև ՌԴ գիտությունների ակադեմիային կից Աշխարհի տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ասպիրանտուրան: Ֆինանսական ու խորհրդատվական հաստատություններում աշխատանքի 20 ամյա փորձ ունի, մինչ խորհրդականի աշխատանքի տեղափոխվելը, աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում որպես փորձագետ և ընդգրկված է եղել Շիրակի մարզի համայնքային զարգացման ծրագրերի փորձագիտական խմբում և այժմ զբաղվելու է տնտեսական և համայնքային զարգացման ծրագրերի մշակմամբ:

Օրերս Շիրակի մարզպետի որոշմամբ աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ էր նշանակվել Մեսրոպ Բզնունին՝ հիմք ընդունելով մրցութային արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս