
Գյումրիում կին վարորդը վրաերթի է ենթարկել 3 մարդու

Հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 19:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գոգոլի փողոցի բնակիչ, 27 ամյա Ս․Կ․ իր վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել Գյումրիի բնակիչներ, 40-ամյա Լիլիա Ռուբենյանին, 13-ամյա Լյուդմիլա Ավագյանին և 4-ամյա Անյուտա Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացել է «Այսօր» լրատվականը , վրաերթի ենթարկվածներից Լ. Ավագյանն ու Ա. Գրիգորյանը տեղափոխվել են Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, իսկ Լ. Ռուբենյանը՝ «Գյումրի» ԲԿ:
Ըստ տեղեկություններ՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են: