Հանրախանութի աստիճաններից ընկած քաղաքացու վիճակը կայուն է

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրու Գարեգին Նժդեհի 7/15 հասցեում գտնվող հանրախանութի մասնաշենքի աստիճաններից տղամարդ է ընկել՝ 1953 թվականին ծնված Մերուժան Բադեյանը։ Վերջինս շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ։ Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրել է ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, տուժածը նախ գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում, այնուհետ բժիշկների ցուցաբերած համապատասխան օգնությունից հետո նրա վիճակը կայունացել է:

Տեսանյութեր

Լրահոս