Նրանցից շատերի ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ ցամաք հացի համար: Աղքատ ընտանիքների վիճակը առավել ծանրանում է Շիրակի տարածաշրջանին յուրահատուկ ցուրտ ձմռան ամիսներին, երբ տասնյակ ընտանիքներ պարտադրված ձմռան վառելիք հայթայթում են աղբանոցներից:
Հանձնարարվել էր Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի 40 բնակարաններից մնացած երկու ծառայողական բնակարանները հատկացնել այդ համայնքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող երկու ընտանիքների:
Որոշումը հնարավորություն կտա արտոնությունները կիրառել նաև սահմանամերձ ոչ գյուղական համայնքներում, մասնավորապես` Բերդ և Ճամբարակ համայնքներում:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, Վրաստանի Հանրապետությունում առկա ձնաբքի հետևանքով «Բավրա» սահմանային անցակետը ժամանակավորապես փակ է:
Օրը դաժան լուրով է սկսվել Լոռու մարզի Գուգարք գյուղի որոշ բնակիչների համար։ Աշխատավայրում գտնվող Օֆելյա Եգանյանին հարեւանները կանչել են, թե տունդ այրվում է։ Ոչինչ էլ չունեմ, միայն հագիս հագուստը,- արտասվելով պատմում է կինը։ Ըստ նրա՝ տան կահկարասին վերջերս է գնել, ընդ որում՝ վարկով, ու հիմա չգիտի՝ ինչ պետք է անի։
Լուրերն այն մասին, որ գործարար և բարերար Գագիկ Ադիբեկյանը որոշել է հարազատ Մասիս քաղաքում չտեսնված-չլսված տոն ապահովել՝ 5-օրյա տոնական ծրագրով և թանկարժեք տոնածառով, տարածվեցին այնքան արագ, որ մինչ քաղաքում տոնածառի հայտնվելն ի հայտ եկան տոնածառի գնի և գույնի մասին «առասպելները»:
Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար:
Ուժեղ կարկտահարությունից տուժել են մարզի Քարակերտ, Մյասնիկյան, Կողբավան, Բաղրամյան, Բագարան, Շենիկ, Դալարիկ, Մրգաշատ, Մարգարա, Վարդանաշեն, Երասխահուն և Ակնաշեն համայնքներում գործող գյուղացիական տնտեսությունները:
Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար:
Ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 2015 թվականի հոկտեմբերի 26-ի դրությամբ 4383 ընտանիքների բնակարանային խնդիրն արդեն իսկ լուծվել է:
Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին
Նոյեմբերի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ հոսանքազրկված են Լոռու մարզի 37 գյուղ, Տավուշի մարզ՝ 3 գյուղ, Գեղարքունիքի մարզ՝ 4 գյուղ:
Գյումրիում երկրաշարժից տուժած 230 ընտանիքներ այս տարվա բնակարաններով ապահովվածության ծրագրի առաջին փուլով ստացել են բնակարաններ, նույնքան ընտանիքներ էլ երկրորդ փուլով առաջիկա 2 շաբաթվա մեջ կստանան:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բազմիցս պահանջել է, որ իր նախկին կինը հետ վերցնի դատարան ներկայացված ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջի վերաբերյալ հայցադիմումը` հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան, սակայն կինը հրաժարվել է կատարել պահանջը, որի արդյունքում՝ ձևավորված հակակրանքի պայմաններում և դրանից դրդված` նա որոշել է սպանել նախկին կնոջը:
«ԱՄՆ կառավարությունը պատրաստ է Հայաստանի հետ գործակցել բոլոր ոլորտներում, իսկ գյուղատնտեսությունը երկրի կենսական նշանակության կարևորագույն ոլորտներից մեկն է, – ասաց դեսպան Միլսը, – դեսպանությունը, հիմնականում ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի միջոցով աշխատում է ֆերմերային գործունեությամբ ու անասնապահությամբ զբաղվողների հետ՝ ապահովելու նրանց այնպիսի միջոցներով ու գործիքներով, որոնք թույլ կտան մրցունակ լինել տեղական ու տարածաշրջանային գյուղատնտեսական շուկաներում ու ծաղկում ապրել»:
Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:
Վարչապետի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում
Հավաքված գումարներով գնված բնակարանները վիճակահանության սկզբունքով պետք է հանձնել տնակների բնակիչներին, առանց տոկոսների՝ 10 կամ 15 տարվա ընթացքում մարելու պայմանով: Հետ վերադարձված գումարները ևս պետք է ուղղել նոր բնակարանների գնմանը: Պարտադիր պայման պետք է լինի տնակի ապամոնտաժումը և տարածքի հանձնումը: Մեզ համար ամենադժվարը, կարծում եմ, առաջին 100-150 բնակարանի գնումը կլինի, որից հետո գործընթացը կստանա ձնագնդի էֆեկտ:
«Հասկացանք, որ ոչ մի բանի մասի չեն մտածում, գոնե ճանապարհների մասին մտածեն, մի հատ ճամփա սարքեն, գոնե մարդիկ ազատ ելումուտ անեն։ Շտապօգնաթյունն էլ դժվարությամբ է գալիս, մինչեւ տեղ են հասնում, ժամանակն անցնում է, հիվանդն էլ ավելի են վատանում։ Մեր գյուղը մեծ գյուղ չէ, որ բյուջե ունենա ու գյուղապետարանը կարողանա իր բյուջեով մի բան անել»։
Հիմնադրամը պարտավորվում է 5 տարվա ընթացքում հուշարձան շենքի ամրացման և վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 960 մլն. դրամի ներդրում:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կա ՀՀ Նախագահի հանձնարարականը հարցին արագ լուծում տալու համար:
Օրինագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական և առևտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ու շրջակա սահմանամերձ գյուղերի ավելի քան 200 երիտասարդ մասնակցեցին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Բերդի գրասենյակի նախաձեռնած մրցավաքզին, որի նպատակը միասնության ուժի պոտենցիալի արժեւորումն ու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման գործում կիրառումն է:
Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ:
Հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին բեկորային վնասվածքներ ստացած՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի 42-ամյա բնակիչ Նազիկ Թումանյանը դուրս է գրվել հոսպիտալից:
Դիլիջան քաղաքում գործունեությունն է սկսել համայնքային կենտրոնը (Dilijan Community Centre), որի նպատակը տեղի բնակչության ներգրավմամբ համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված տարբեր ծրագրեր իրականացնելն է:
ՀՀ վարչապետը հանձնարարեց իրականացել ամենօրյա աշխատանք՝ խաղողի մթերումներն ամբողջությամբ և առանց խնդիրների կատարելու համար:
Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
ՀՀ կառավարությունը այսօր սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկ է ներառել Արարատի մարզի «Պարույր Սևակ» համայնքը