ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Պարզվել է նաև վրաերթի ենթարկված անձի ինքնությունը՝ 1928 թ. ծնված Ալեքսանդր Հովսեփյան:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ն.Սերգեյանի և 1976 թ. ծնված Ա. Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:
«Տեսնո՞ւմ ես` ինչքան մարդ ա եկել: Ասա՛, տեսնո՞ւմ ես: Դու սիրում էիր հյուրեր ընդունել, մարդկանց հյուրասիրել: Դե՛, վեր կաց, բոլորին դիմավորի՛ր, հյուրասիրի՛ր»,- ապսպրում էր հանգուցյալին նրա զարմուհին:
Մասնագետների գնահատմամբ, եթե մինչկենսաթոշակային տարիքի բնակչության ծավալուն միգրացիոն ներհոսք կամ ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա ՀՀ բնակչության ծերացման երևույթն ահագնացող թափ կհավաքի, ու երկիրը կհայտնվի լուծում պահանջող ծանրակշիռ սոցիալ-տնտեսական համալիր հիմնախնդիրների առջև:
Անվտանգության նկատառումներից ելնելով` ժամը 15:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում կդադարեցվի կրկեսին հարող փողոցների երթևեկությունը` սկսած Երևանի քաղաքապետարանի, «Փեթակ» առևտրի կենտրոնի և «Այրարատ» կինոթատրոնի մոտից։
Այրվել է տան աստիճանավանդակը եվ առաստաղը` 15 քմ մակերեսով, երկու մահճակալ եվ հեռուստացույց , իսկ տուժած 1930թ. ծնված Կամո Բաբայանին մինչև հրշեջ-֊փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ընթանում է քննություն: Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել ավիավառելիքի սպառվելու պատճառով:
Ենթադրվում է, որ պետական նպաստների շահառուների հասցեականությունը կլինի ավելի թափանցիկ, քանի որ գործելու է տեղեկատվական բազայի էլեկտրոնային շրջանառության մոդելը: Դրա արդյունքում, բնականաբար, գրասենյակի պետերի, տեսուչների կողմից տարատեսակ մախինացիաները կտեղափոխվեն վերահսկողության դաշտ:
Այսօր «Արմենիա-Մաիրոտ» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում մեկնարկել է «Վիքիկոնֆերանս Երևան 2012» միջոցառումը, որը շարունակվելու է նաև վաղը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Արտուշ Հակոբյանը Գուրգեն Հայրապետյանի հետ միասին ստեղծել և ղեկավարել է կազմակերպված, զինված կայուն խումբ` բանդա, ապա բանդայի կազմում հավաքագրել Սամվել Դավթյանին, Քյարամ Ամոյանին, Արման Դալլաքյանին, Արթուր Մանուկյանին ու Դավիթ Գալստյանին և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:
Օգոստոսի 24-ին` դատավճռի հրապարակումից հետո, և մեղադրող կողմը, և Բրեյվիկը հայտարարել էին, որ չեն բողոքարկելու դատավճիռը, թեև պաշտոնապես նման հնարավորություն ունեին:
«Երեկոյան ժամը 10-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ 5 բանվորներ ընկել են Բուրդենկոյի անվան հոսպիտալի փողոցում գտնվող դիտահորը։ Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցներին հաջողվել է ողջ դուրս բերել միայն նրանցից մեկին», – Life News-ին հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը։
Տեղի իշխանությունների հայտարարությունների համաձայն` զոհերի մասին տվյալները կարող են փոխվել, քանի որ տարածաշրջանի հաղորդակցման համակարգը վնասված է, ինչը թույլ չի տալիս օպերատիվ կերպով տեղեկատվություն հավաքել:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը:
Ապրիլ ամսից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալիկապատվել ճեմուղիները, ստորգետնյա եղանակով անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Զբոսայգու ողջ տարածքը ապահովվել է ոռոգման նոր ցանցով, ինչը հնարավորություն կտա պատշաճ խնամք ապահովել լիովին փոխված հողաշերտի վրա ստեղծված շուրջ 4500 քմ գազոնային շերտի և գրեթե 200 ծառերի համար:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով «Նուբարաշեն» և «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ Համբարձում Մկրտչյանն ու Դավիթ Մամիկոնյանը, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ազատվել են աշխատանքից:
«Macmillan Cancer Support» ընկերության աշխատակիցներին մտահոգել է նաև այն հանգամանքը, որ հարցված երեխաների մի մասն ասել է, թե «քաղցկեղ» բառն իրենց վախեցնում է:
Այսօր Եղվարդի խճուղում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1952 թ. ծնված Հովհաննես Փարվանյանին: Վերջինս տեղում մահացել է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՝ Թորոսգյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Ինդոնեզական Ճավա ու Սումատրա կղզիները բաժանող Զոնդի նեղուցում, Արևմտյան Ճավայի մայրաքաղաք Բանդունգ քաղաքի մոտ ակտիվացել է «Տնկուբան-Պրաու» հրաբուխը:
Աղետի գոտում շարունակում են փրկարարական աշխատանքները: Աղետի գոտի են ուղարկվել վրաններ ու անհրաժեշտ իրեր:
Չինաստանի հարավարևմտյան հատվածում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնց մագնիտուդը հասել է մինչև 5.7-ի: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Ինչի հետևանքով Ա. Բադալյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր՝ 1995թ. ծնված Մանվել Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն:
Ներգաղթյալների թվում հիմնականում Սիրիայի, Պաղեստինի և Իրաքի քաղաքացիներ են: 15 մետրանոց ձկնորսական նավը խորտակվել է ժայռերին բախվելուց հետո:
Արարողության ամսաթիվն ու վայրը չի հաղորդվում: Նրա մարմինը կամ մոխիրը ջրին հանձնելուց հետո, կանցկացվի կրոնական ծիսակարգ, այնուհետև 7 հոգանոց դասակը 3 անգամ օդ կկրակի:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Բեյնը կրակ էր բացել անջատողականների կուսակցության համագումարում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Մոնրեալում (Քվբեք մարզ): Տղամարդը կրակել էր այն պահին, երբ կուսակցության առաջնորդ Պոլին Մարուան բեմից ելույթ էր ունենում՝ նվիրված ընտրութուններում անջատողականների հաղթանակին: Հրաձգությունը տեղի է ունեցել ոչ թե հենց շենքում, որում տեղի էր ունենում համագումարը, այլ դրա դիմաց: Դրա հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: