Վիճաբանությունից հետո վիճողին մեքենայի տակ է գցել ու փախել

Այսօր գիշեր հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանի մոտից իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Ն. Սերգեյանի դիակը:

Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ն.Սերգեյանի և 1976 թ. ծնված Ա. Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչության հաղորդմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ղազարյանին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս