Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԿամԱԶ»-ը բախվել է «ՎԱԶ 2101»-ին

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 706 ԼՍ61 (վարորդ՝ 1948 թ. ծնված Գուրգեն Աֆրիկյան) եվ «ՎԱԶ 2101» մակնիշի 43 ՍՍ 681 պետհամարանիշերի (վարորդ՝ 1990թ ծնված Արթուր Բադալյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա. Բադալյանը և «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայի ուղեվոր՝ 1995թ. ծնված Մանվել Մկրտչյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս