Վրաստանում 35 զինծառայող է թունավորվել

Վրաստանում սննդային թունավորումից հոսպիտալացվել է 35 զինծառայող: Սեպտեմբերի 7-ի երեկոյան նրանք տեղափոխվել են Գորիի զինվորական հոսպիտալ` «ծանր ինտոքսիկացիա» ախտորոշմամբ:

Թունավորված զինվորները նախ Թբիլիսիի Գուդուշաուրիի անվան հիվանդանոցում ստացել են  առաջին օգնություն, ինչից հետո տեղափոխվել են Գորիի զինվորական հոսպիտալ: Նախնական տվյալներով` բոլոր զինվորների թունավորման պատճառ է դարձել սնունդը:

Թե որ զորամասից են զինվորները, չի հաղորդվում, հայտնում է վրացական apsny.ge լրատվական կայքը:

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը  դեպքի առնչությամբ դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930