Օգոստոսի 12-ին՝ ժամը 04:41-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ հերթապահություն իրականացնող առանձին ոստիկաններ իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք են դրսևորել: Հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:
«Որովհետև պետությունը 70 մլն դրամ պարտք ունի մեր հիվանդանոցին, իսկ մենք այլևս չենք կարող սպասարկել պետության պատվերը: Մեր բաժնում պառկած հիվանդներից 70-80%-ը սոոցիալական այդ խմբերի մարդիկ են: Հասկանում եք, չէ՞, որ սա մասնավոր հաստատություն է, և չի կարող այդպես աշխատել: Իսկ ինչո՞ւ չեք հարցնում, թե այդ 70 մլն դրամի պարտքն ինչո՞ւ չեն մարում»,- ասաց Անոթային բաժանմունքի վարիչ Ժ. Պետրոսյանը` շեշտելով, որ հիվանդանոցը չի կարող իր հաշվին այդքան հիվանդի սպասարկել:
Հիշեցնենք, որ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նոր նախագահի ընտրությունը պայմանավորված էր Դերենիկ Դումանյանի` ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվելու հանգամանքով :
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 18.04-֊ին փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 1932թ. ծնված Գառնիկ Մկրտչյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Դավիթ Ղամբարյանը տեղեկացրել է դատարանին, որ սոցիալապես անապահով է, ունի 5 անդամից բաղկացած ընտանիք՝ կինն ու երեք երեխաները, կինը չի աշխատում, ուստի չի կարող վճարել պաշտպանի ծառայությունների դիմաց:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեպտեմբերի 13-ին կսկսվի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի ծեծկռտուքի գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:
Այսօր բողոքի ակցիա են անցկացնում նաև երկրի բնակչության մեծ մասին սպասարկող, բժշկական ծառայություններ տրամադրող EOPYY պետական կազմակերպության բժիշկները:
Անհասկանալի է մարտի 1-ով միջազգային կառույցների դռները դոփելու անհրաժեշտությունը հենց հիմա: Մարտի 1-ից հետո անցել է շուրջ չորս տարի, այդ ժամանակաշրջանը քավության, ապաշխարության, ինքնամաքրման, կայացման, արժեքների վերագնահատման և դեպի ապագա մաքրված գնալու ժամանակաշրջան էր: Պետք չէ կրկին փնտրել մեղավորների, մեղավոր ենք բոլորս հավասարապես՝ թե՛ իշխանությունները, թե՛ ընդիմադիրները, թե՛ ողջ ժողովուրդը:
Սեպտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել այն մասին, որ սեպտեմբերի 6-ին «Նաիրի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունք է հոսպիտալացվել 5 հիվանդ՝ սննդային տոքսիկաինֆեկցիա նախնական ախտորոշմամբ:
Երևանի քաղաքապետարանում կայացած նիստի ժամանակ այսօր Տրանսպորտի վարչության պետը քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Սննդի անվտանգության պետական ծառայությունն ավարտել է կաթնամթերքում սոդայի մասով լաբորատոր հետազոտությունը և սոդա չի հայտնաբերել: Սակայն ինչպես պարզվեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի խոսքերից, Ռիսկերի գնահատման կենտրոնի կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որով սոդան կաթնամթերքում հայտնաբերվել էր վաճառքի դրված ապրանքում, խորհրդակցություն է անցկացվել տնտեսվարողների հետ, և նրանց հայտնել են, որ ծառայությունը տեսչական ստուգումներ է անելու արտադրություններում:
«Պետք է շնորհակալ լինենք մեր գեներին, որ բավական ուժեղ ենք, և կարողանում ենք խնդիրները հարթել ու ինքնասպանության չգնալ»,- նշեց Սամվել Թորոսյանը: Նրա կարծիքով՝ վիճակագրական տվյալները համապատասխանում են իրականությանն ու արտացոլում են ճիշտ պատկերը:
«Այսօրվա հաղթանակի բերկրանքն ավելի քաղցրացնելու համար ասեմ, որ համաձայն գոյություն ունեցող կարգի, Թուրքիայի փոստային ծառայությունն այս տարի կթողարկի հատուկ նամականիշ, առաջին օրվա ծրար և բացիկ` նվիրված Ստամբուլում կայացած Շախմատի Համաշխարհային օլիմպիադայի անցկացմանը: Որպես կանոն, այսպիսի պաշտոնական փոստային թողարկումներում հատուկ նշվում է տվյալ առաջնությունում հաղթանակ տարած երկրի անունը»:
Ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար պետությունը պետք է ապահովի հոգեկան առողջության ծառայությունների մատչելիությունը. «Հոգեկան առողջության համազգային ծրագիր է անհրաժեշտ»:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն` «Հայանտառ»- ի ենթակայության տակ է գտնվում անտառային հողերի 344.2 հազար հեկտար տարածք, որից անտառածածկ է 277,1 հազար հեկտարը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել եւ ստացել է հավելյալ գումարներ:
Ջրասույզ եղած նավը, համաձայն տեխնիկական բնութագրերի՝ կարող էր տեղափոխել միայն 14 մարդու, սակայն ողբերգության պահին այնտեղ գտնվել է 40 ուղևոր:
Նամակ-համաձայնագրի այս փոփոխությամբ մոտ 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ օժանդակություն է նախատեսվում` Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար:
Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տան նկուղները և անասնագոմերը, վնասել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 1980 թ. ծնված Կառլեն Ե.-ն և 1980 թ. ծնված Զոհրաբ Ե.-ն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆորդ մոնդեո” մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “Daf” մակնիշի 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետ7 ծառը կոտրելով՝ բախվել պատին:
«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գտնվող բենզակայանի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Մենք բավական հմտացել ենք աուտիզմի դիագնոստիկայում, այժմ առաջնային օղակի բժիշկներն էլ են ծանոթ հիվանդությանը, նրանք արդեն կարողանում են փոքր տարիքից երեխային աուտիզմ կասկածել: Ծնողներն այժմ առավել տեղեկացված են հիվանդության մասին, և, երբ նշաններ են նկատում, տանում են մասնագետների մոտ»:
Հիշեցնենք, որ հինգ օր առաջ «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել էր իրականացվող չվերթները դեպի Հալեպ` հաշվի առնելով Սիրիական ազատ բանակի սպառնալիքները:
«Դերասանը նետվել է երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից այսօր ժամը 13.15-ին: 13.27 րոպեին դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- interfax գործակալությանը հայտնել են վարչությունից:
Երեխաները նախորդ օրը գանագատվել էին թուլությունից, սրտխառնոցից, ոմանք փսխումից, 5 երեխայի մոտ նկատվել են լուծի երևույթներ:
Ամինաթ Սապրիկինայի հետախուզումը սկսվել է այս տարվա մարտից: Նրան փնտրում էին, որպես հնարավոր մահապարտի: Հատուկ ծառայությունները ենթադրում էին, որ աղջիկը ինքն իրեն պայթացրել է Մախաչկալայի կամրջի վրա մայիսի 3-ին, սակայն փորձագետները դա հերքել են: Օգոստոսի 28-ին Սապրիկինան, այնուհանդերձ ինքնապայթյուն է իրականացրել` սպանելով տեղի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Սաիդ-աֆանդիին:
«Ես քեզ շատ եմ խնդրում, եթե հանկարծ կարենաս դասավորես, որ ես ծերանոցում ապրեմ, խնդրում եմ, ասա թող ինձ մի աշխատանք տան ու նենց ծերանոց ուղարկեն, որ եկեղեցուն մոտ լինի, էլի»