Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի

Չինաստանի հարավ-արևմտյան մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի, ևս 150-ն ստացել են վնասվածքներ:

5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ ժ. 11.19-ին Պեկինի ժամանակով (Երևանի ժամանակով՝ ժ. 07.19-ին) Գույչժոու և Յունյանան նահանգներում: Աղետի գոտում ցնցումները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Միայն Յունյնանում ներակայում տարհանվել է 100 հազարից ավելի մարդ, հաղորդել է Չինաստանի քաղաքացիական ադմինիստրացիայի նախարարությունը: Ինչպես հաղորդում է «Սինհուա» գործակալությունը, ավերվել է 20 հազարից ավելի տուն:

Աղետի գոտում շարունակում են փրկարարական աշխատանքները: Աղետի գոտի են ուղարկվել վրաններ ու անհրաժեշտ իրեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930