Թուրքիայի ափերի մոտ նավաբեկության զոհերի թիվը հասել է 61-ի

Երեկ վաղ առավոտյան Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում՝ Իզմիրի նավահանգստի մերձակայքում խորտակված նավի զոհերի թիվը հասել է 61-ի, հայտնում է Hurriyet-ը:

Նավում հարյուրից ավելի մարդ է եղել՝ ապօրինի ներգաղթյալներ, որոնք Թուրքիայով փորձել են անցնել Եվրոպա: Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհերից 18-ը կանայք են, 29-ը՝ երեխաներ, կա 2 նորածին: 46 հոգու հաջողվել է փրկել:

Ներգաղթյալների թվում հիմնականում Սիրիայի, Պաղեստինի և Իրաքի քաղաքացիներ են: 15 մետրանոց ձկնորսական նավը խորտակվել է ժայռերին բախվելուց հետո:

Ապօրինի ուղևորափոխադրման կազմակերպիչները ձերբակալվել են:

Տեսանյութեր

Լրահոս