Ձերբակալվել է Հայաստանի ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել եւ ստացել է հավելյալ գումարներ:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս