Ֆոտոլրոգրողի այն հարցին, թե ինչո՞ւ է չթույլատրելի տեղում կայանել ավտոմեքենան, վարորդը պատասխանել է. «Ավտոս կես ժամ ա փչացել ա, սպասում եմ արհեստավորներին»:
Հուլիսի 22-ին, ժամը 08.59-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով 03.45-ին Չինաստանի տարածքում՝ Չաբու քաղաքից 13 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 5.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Հրաչյա Հարությունյանի ընտանիքին դեռևս չի հաջողվել խոսել վերջինիս հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչյայի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը: «Երեկ չենք խոսսել հորս հետ:
13 համարի երթուղայինի վարորդն իրեն բավական ագրեսիվ է պահել, վերջինս կոպիտ արտահայտություններ է հնչեցրել քաղաքացիների հասցեին, ովքեր իրենց կոչերով ու թռուցիկներով ուղևորներին հորդորել են վճարել 100 դրամ:
iLur.am-ի լրագրողը երեկ փորձել է հարց տալ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:
Դեպքը տեղի է ունեցել 2013թ. մարտի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ Երևանում: Ախցխեցյանները Երևան քաղաքի Այգեստան թաղամասի 9-րդ փողոցից բռնություն գործադրելու միջոցով, առևանգել են Սեդա Ալվանջյանին` ամուսնության նպատակով։
43-ամյա Արթուր Շահսուվարյանը իր կողմից վարած «Վոլվո» մակնիշի 33 LV 561 համարանիշի ավտոմեքենայով Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 16 և 18 շենքերի բակում վրաերթի է ենթարկել 4-ամյա Էդուարդ Հարությունյանին:
Պետությունը կատարեց թանկացումները: Ինչքան այս պետությունն անպատիժ մնա, ինչքան օլիգարխիան Հայաստանում լինի, մեր իրականությունը սա պետք է լինի: Պետք է մեղավորները պատժվեն, պետք է այդ ուժայինները հասկանան, որ ժողովուրդն է տալիս իրենց աշխատավարձերը, ու, եթե օրերից մի օր բոլորը գնան Հայաստանից, ո՞վ պիտի վճարի իրենց:
Հավանականությունը մեծ է, որ այսօր՝ հուլիսի 21-ին, Մոսկվայի «Բուտիրկա» բանտի հոգեբուժական բաժանմունքում գտնվող Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները կարողանան հեռախոսազրույց ունենալ ավտովարորդի հետ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը չի հետևել Տիգրան Սարգսյանի օրինակին և չի դիմել իրավապահ մարմիններին ՝ պարզելու համար, թե ինչպես է իր անունը հայտնվել Կիպրոսի օֆշորային ընկերության բաժնետերերի ցուցակում:
«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիային միացել են դերասան Հայկ Մարությանը (Հայկո) և նրա ընկերները:
Հուլիսի 22-ին, 26-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռուբեն Վարդանյանի, Արգիշտի Վիրաբյանի և Նորայր Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործը:
Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 141 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը 2 օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին:
Այս պահին նրանք իրենց ավտոմեքենաներով շրջում են Մաշտոցի պողոտայով դեպի Կոմիտաս և հակառակը՝ մարդկանց կանգառներից տեղափոխելով նշված ուղղություններով և հորդորելով չվճարել 150 դրամ։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վայք-Զառիթափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում “Նիսսան” մակնիշի 17 ԼՕ 203 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ալիկ Բայադյանի դեմ հարուցված քրեական գործը:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Զարտախազ գյուղի 76-ամյա ազատամարտիկ Մարուսյա Դանիելյանը, ով ներկայում բնակվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղում, արցունքն աչքերին եկել էր Ազատության հրապարակ, որպեսզի լրագրողների հետ հանդիպի և պատմի, թե ինչպես են իր տունը ցանկանում խլել իր ձեռքից:
Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
Ժամը 03.18-ին հրշեջ-փրկարարները մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցրել են:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում այսօր դարձյալ անհանգիստ էր: Այս անգամ գյուղի բնակիչների բողոքն ուղղված էր իրենց համագյուղացի Արայիկ Պետրոսյանի կալանավորման դեմ:
Վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մոտ ապագայում Ենդելաձեին կարտաքսեն Հայաստան, որտեղի քաղաքացի է նա հանդիսանում։ Մինչ այդ «օրենքով գողին» կպահեն ապօրինի էմիգրանտների համար նախատեսված բաշխիչ-ընդունարանում։
Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն ասաց, որ ինքնասպանության փորձ կատարող կինը բնակվում է եղբոր հետ, ով ևս ունի հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ. «Կնոջ մոտ անհավասարակշռված վիճակ է, իր՝ նման քայլի դիմելն ինքը շատ հաճախ չի էլ կարողանում պատճառաբանել, անտրամաբանական բաներ ա ասում»:
«Ի՞նչ է, Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջոց չունի՞ իր առաջնորդի հետ աշխատելու, և պետք է երիտասարդական հավաք կամ ցույց կազմակերպվի՞: Ինձանից սկսած, վերջացրած որևէ հոգևոր սպասավորով՝ մենք բոլորս զինվոր ենք Հայ Եկեղեցում»:
«Ամբողջ Եվրոպայում, այո, երեխաներ ունեմ, Ամերիկա ունեմ, Հոլանդիա, Գերմանիա, կուզես՝ սաղի անուններն ասեմ, մեր նախնիների անուններն են»,- ասում է նա: Իր երեխաների հետ նա սկայպով է շփվում:
Շիրակի Մարզի «Սիզավետի միջնակարգ դպրոց»-ի տնօրեն Վարդանիկ Վարդանյանը իր եղբոր սոցիալական և նյութական վիճակը բարելավելու նպատակով` նրան դպրոցում որպես պահակ աշխատանքի է ընդունել, ինչի համար նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել:
Որպես կանոն, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում, գործատուն պարտավոր է այդ մասին օրենքով սահմանված ժամկետներում ծանուցել աշխատողին:
«Բախվել են Վանաձորի բնակիչ Հրանտ Մխիթարյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 36 OU 443 համարանիշի և Երևանի բնակիչ Վռամ Օհանյանի վարած Infiniti մակնիշի 21 OV 111 համարանիշի ավտոմեքենաները»:
Իրենց ամառային արձակուրդն Իտալիայում անցկացնելու ցանկություն ունեցող մի քանի քաղաքացի «168 Ժամին» պատմեցին, որ այդ երկրի դեսպանատունը հրաժարվել է շենգենյան մուտքի արտոնագիր տրամադրել. պատճառն, ըստ նրանց, այն է, որ իրենք Իտալիա ցանկացել են մեկնել Վրաստանից: