Ըստ քաղաքացու` վարույթն իրականացնող անձը պաշտոնեական կեղծիք է կատարել
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես` քննիչն իր կողմից ներկայացված միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ այն մասին, որ իր նկատմամբ քննվող քրեական գործով տուժողի իրավահաջորդը քաղաքացիական հայցի պահանջ է ներկայացրել, սակայն որոշում կայացնելու օրվա դրությամբ վերջինս ներգրավված չի եղել որպես քաղաքացիական հայցվոր:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն