
«Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք». Սերժ Սարգսյանը` ցուցարարներին (տեսանյութ). ԳԱԼԱ

Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց եւ իրենց խնդրին լուծում տա:
Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով նախագահականի իր առանձնատնից՝ Սերժ Սարգսյանը մոտեցել է բողոքող քաղաքացիներին:
«Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ նշել են քաղաքացիները,- 2 ամիս է՝ վարձավճարները չեն տալիս»:
Մանրամասներն` այստեղ