
Ո՞վ է Ադրբեջանին իր ծառայությունները առաջարկած նախկին ոստիկանը (տեսանյութ). news.am

Ադրբեջանին իր ծառայությունները առաջարկած ոստիկանության նախկին աշխատակիցը՝ Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը, մոտ 40 տարուց ավել աշխատել է ոստիկանությունում: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:
Կայքի տեղեկություններով` նա աշխատել է մինչեւ 2011թ, վերջին աշխատանքը Նոր Նորքի Պետական պահպանության բաժնի պետի պաշտոնն էր, մինչ այդ նա մարզերից մեկում փոխոստիկանապետ է աշխատել:
Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը ծագումով Արտաշատի գյուղերից է, տարիներ ի վեր ապրել է Դավիթաշեն թաղամասում, ունի մեկ որդի: Նրա հարեւանները հայտնել էն, որ շատ շփում չի եղել Մարտիրոսյանի ընտանիքի հետ, միայն շփվել են կնոջ հետ, իսկ վերջինս մահացել է: Հայր եւ որդի այժմ Դավիթաշենում չեն ապրում, հարեւաններն էլ չգիտեն, թե որտեղ են նրանք: Նրանք լսել էին, թե Խաչիկ Մարտիրոսյանը ոստիկանությունում աշխատանքից դուրս գալուց հետո ինչ-որ տեղ պահակություն էր անում:
Ի դեպ, ոստիկանության լրատվական ծառայությունից հրաժարվեցին որեւէ տվյալ հաղորդել նախկին աշխատակցի մասին, մասնավորապես, թե նա երբ է աշխատել իրենց համակարգում, ինչու է ազտավել աշխատանքից եւ այլն: Լրատվական ծառայությունը դա պատճառաբանեց ԱԱԾ-ում ընթացող նախաքննությամբ:
Մանրամասներն` այստեղ